Աշտարակի Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիների ռոմանտիկ պատմությունը
September 6, 2020 at 7:43 pm

Աշտարակ քաղաքում կան բազմաթիվ պատմա-մշակութային տարածքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ավանդությունը: Այսօր թերևս առանձնացրել ենք «Կարմրավոր», «Ծիրանավոր» և «Սպիտակավոր» եկեղեցիների հետ կապված մի ավանդություն:
Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։
L ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԼԻՔ